Ջրային պարեկները փրկել են Սևանա լճում խեղդվող քաղաքացու կյանքը

Օգոստոսի 4-ի ժամը 15.00-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին քաղաքացիները հայտնել են, որ Սևանա լճում մարդ է խեղդվում։

Թերակղզու լողափնյա տարածքում ծառայություն իրականացնող կարգախմբի պարեկներից մեկն անմիջապես նետվել է լիճն ու հանել խեղդվող քաղաքացուն, իսկ ժամանած շտապօգնության խումբը Չարենցավան քաղաքի բնակիչ Ա․Հ.-ին ցուցաբերել է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Հիշեցնենք, որ ջրային պարեկներն ու փրկարարները հուլիսի 1-ից ուժեղացված ծառայություն են իրականացնում Սևանա լճում և առափնյա տարածքում՝ համագործակցված ու հետևողական ծառայությամբ կանխելով ու հայտնաբերելով իրավախախտումներն ու ապահովելով հանգստացողների և զբոսաշրջիկների անվտանգությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել