Տարկետում կտրվի միայն մեկ անգամ

Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններին:

Ըստ այդմ, առաջարկվում է Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով:

Գործող կարգավորումներով այդ ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրվում է մինչև 19 տարեկանը` պաշտպանության նախարարության, իսկ 19 տարեկանից հետո՝ ՀՀ կառավարության որոշումներով: Նման կարգավորման արդյունքում ԿԳՄՍՆ-ի և ՊՆ-ի կողմից իրականացվում է կրկնակի վարչարարություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել