Էլեկտրատեխնիկայի միջից հայտնաբերվել են 26 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ կենցաղային էլեկտրատեխնիկայի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր են ներթափանցելու հիմնարկ:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հուլիսի 24-ին հանձնուքների ձևակերպման և ընդունման սպասասրահում զննության են ենթարկել քաղաքացի Ս. Հ.-ի կողմից դատապարտյալ Հ. Խ.-ի անվամբ բերված հանձնուքը: Արդյունքում՝ հանձնուքից առանձնացվել և ապամոնտաժվել է կենցաղային էլեկտրատեխնիկան, որի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են կպչուն ժապավենով և շինարարական փրփուրով փաթեթավորված տարբեր մոդելների 26 բջջային հեռախոս, հեռախոսի 13 USB լար, 3 ականջակալ, 1 բաժանորդային քարտ և 1 հիշողության քարտ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել