ՆԳՆ-ն պարզաբանում է․ հրամանը ստորագրվել է օրենքի և վարչապետի որոշման պահանջներին համապատասխան

Ի պատասխան մամուլում տարածված հրապարակումների՝ հայտնում ենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի հուլիսի 12-ի N 55-Լ հրամանը, օրենքով նախատեսված ժամկետում, ստորագրվել է բացառապես «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և ՀՀ վարչապետի 16․06․2023 թվականի 647-Ա որոշման 23-րդ կետերի պահանջներին համապատասխան։

«ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներում հատուկ միջոցների առկայության, դրանց կիրառման պայմանների, ինչպես նաև քանակի մասին տվյալներն ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի N 11-Ն հրամանով (ուժը կորցրած է ճանաչվել 21․05․2024թ.) հաստատված ցանկի 50-րդ կետով։

Հավելենք նաև, որ ՆԳ նախարարի 2024 թվականի հուլիսի 12-ի N 55-Լ և 2024 թվականի մայիսի 16-ի N 48-Լ հրամանները հրապարակված են ՆԳ նախարարության պաշտոնական կայքում»,-նշվում է պարզաբանման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել