«Մեր մարտավարությունը փոխվել է»․ Բագրատ Սրբազան

Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք։ Այս մասին Նորատուսում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք»,-նշել է նա։

Սրբազանը հայտարարել է նաև, որ այսօր ՀՀ-ն Կառավարություն չունի, հետևաբար բոլոր խնդիրները ծագում են դրանից։

«Թշնամի պետության ղեկավարը հանգիստ կարողանում է ցուցումներ տալ։ Ալիևն ինքն իրեն այնքան արտոնություն է տվել, որ մեր երկրի ղեկավարին ասում է՝ եթե եկել ես Լոնդոն ու Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ապա ինչո՞ւ ես եկել։

Ու ցավալին այն է, որ որևէ պատասխան չկա»,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել