Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000 հատվածը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ճանապարհի երկարությունը 2կմ է։ Հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։

«Շինարարն այս պահին տեղադրում է եզրաքարեր‚ կառուցում մայթեր, կատարվում է առկա ծածկի հեռացում։ Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետբյուջեից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել