Թուրքիան «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» (KDP) հետ համագործակցությամբ օրեր շարունակ զենք-զինամթերք է տեղափոխում Իրաքյան Քուրդիստան:
Նշվում է նաև, որ մատակարարումները հիմնականում իրականացվել են Դուհոք և Շելադիզե նահանգներ:
Բացի այդ, թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 17-ի գիշերը թուրքական զինուժին պատկանող կործանիչները Բիրադոստի սահմանային շրջաններում հարվածներ են հասցրել: Այնուհետև հրդեհներ են բռնկվել Դարիստա, Քեմ Քորա, Գերվի Ռոբի, Ռուվալա և Պինգոստա շրջաններում:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: