Կոմիտաս արք. Օհանյանը նշանակվեց Կիպրոսի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հայրապետական գիրով Կոմիտաս արք. Օհանյանը նշանակվեց Կիպրոսի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ։

Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Կ՚ուզենք յայտնել մեր ժողովուրդի սիրելի զաւակներուն, յատկապէս Կիպրոսի հայութեան, թէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսը, Հայրապետական գիրով, Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանեանը նշանակեց Կիպրոսի Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ: Սրբազան հայրը շուտով պիտի ստանձնէ իր նոր առաքելութիւնը:

Կոմիտաս սրբազան անցնող տասնամեակներու ընթացքին վանական ու թեմական զանազան պաշտօններ վարած է Սուրիոյ, Յունաստանի եւ Վենըզուելայի մէջ: Դպրեվանքը աւարտելէ ետք, ան իր աստուածաբանական բարձրագոյն ուսումը կատարած է Թեսաղոնիկէի (Սելանիկ) համալսարանին մէջ:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը Գերպ. Տ. Յովհաննէս Ծ. Վրդ. Սաղտճեանը նշանակեց Լիմասոլի եւ Փաֆոսի (Կիպրոս) շրջանի հայութեան հոգեւոր հովիւ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել