Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ սահմանել «Հայրերի օր»․ պատգամավոր

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և սահմանել «Հայրերի օր»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

«Աշխարհի մի շարք երկներում Հայրերի օրը նշվում է նպատակ ունենալով մեծարելու եւ երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի եւ ներդրումների համար՝ հանուն իրենց երեխաների եւ ընտանիքի ապագայի եւ բարեկեցության:

Հայրերի օրը կընդգծի հայրության կարեւորությունը երեխաների դաստիարակության եւ զարգացման, ընտանիքի կայացման հարցում:

Իհարկե, օրը սահմանելուց բացի, կարևոր է, թե ինչպես կնշենք այն և ինչ բովանդակություն կհաղորդենք դրան։ Հետևաբար, այս նախաձեռնությամբ նպատակ ունեմ ստեղծելու իրակավակ հիմքեր հայրերի մեծարման եւ նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ եւ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, այդ նպատակով պետական եւ հասարակական հատվածի համագործակցությունը, ինչպես նաեւ հանրային կրթության ծրագրերը խթանելու համար:

Նախագծի գաղափարը դեռևս չորս տարի առաջ էր ծնվել, բայց Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ դրա իրականացման ժամանակ է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել