Ջրափրկարարները Սևանում նկատել են խեղդվող 16-ամյա երիտասարդի

Հուլիսի 17-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարներն ափից մոտ 3-4 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով խեղդվելիս է եղել։

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել Լ․ Մ․-ին (ծնված 2008 թ․), ցուցաբերել առաջին օգնություն և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։

Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել