Բանկերը հրաժարվել են հաշիվ բացել․ Բագրատ Սրբազան

Գրանցել ենք հիմնադրամ կամ հասարակական կազմակերպություն մեր դրամահավաք, ֆինանսական միջոցների կենտրոնացման համար։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մենք որոշեցինք, որ ավելի կազմակերպչական իմաստով առաջ գնալու և աջակցության ընթացքը տեսնելու համար շատ կարևոր է թափանցիկ, բաց նյութական միջոցների ապահովումը։ Այստեղ գաղտնիք չկա, նյութական միջոցները շատ կարևոր են գործունեության համար։ Այդուհանդերձ Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել։ Պարզ հիմնադրամ գործելու համար, բա լավ, կուսակցություններն ինչպե՞ս են հաշիվ բացում, ի՞նչ սկզբունքով են բացում։ Օրինավոր ճանապարհ է չէ՞, բանկ, հաշիվ բացես, նյութական միջոցներդ երևան, թափանցիկությունը տեսնեն, իրենց ի՞նչ գործն է, եթե տեռորիզմի վրա չես ծախսում այդ գումարը։

Այս սա է մեր մթնորլորտը, անկախ միավոր բանկ, վախենում են պարզ հաշիվ բացելուց։ Ինչի՞ց եք վախենում բանկե՛ր։ Փոխարեն ուրիշները վախենան բանկերից, իրենք են վախենում»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել