Հուլիսի 15-ին, դռնփակ նիստում, քննարկելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Վարդուհի Պապիկյանի թեկնածությունը` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Վարդուհի Պապիկյանը կհանվի դատավորների թեկնածուների ցուցակից:
Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 16-ին։