29-ամյա քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը

Հուլիսի 13-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները պատգարակով մոտ 5 մետր ձորից դուրս են բերել Ժ. Զ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել