ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Էդգար Պողոսյանի կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ-ի փոխանցմամբ` ըստ Քաղաքացի Ա. Հ.-ի հաղորդման` Էդգար Պողոսյանը ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 1-ին մասով իր նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու համար կաշառք է պահանջել:
2013 թ. նոյեմբերի 28-ին` ժամը 10.00-ի սահմաններում, Էդգար Պողոսյանն իր աշխատասենյակում Ա. Հ.-ից կաշառք ստանալուց անմիջապես հետո բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ:
Էդգար Պողոսյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: