Հրդեհ Տեղ գյուղում․ այրվել են մոտ 800 հակ անասնակեր

ՆԳՆ ՓԾ-ն հայտնում է, որ հուլիսի 5-ին՝ ժամը 20:14-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից ծածկի տակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:16-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 03:25-ին: 50 քմ տարածքում այրվել են մոտ 800 հակ անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել