Հրանտ Ե.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ 2023 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքում գտնվող դպրոցի մոտակայքում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 14-ամյա Դ․ Գ․-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ։
Գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատավոր Էդգար Մանասյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ այդ օրը ամբաստանյալը հանդիպել է տղայի հետ ու առաջարկել ավտոմեքենայով նրան տուն տանել, միաժամանակ խոստացել թույլատրել վերջինիս ավտոմեքենան վարել: Դ․ Գ․-ն համաձայնվելով նստել է հիշյալ ավտոմեքենայի վարորդի նստատեղին, իսկ Հրանտ Ե․-ն՝ նրա կողքին։ Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անջատել է ավտոմեքենայի շարժիչն ու լույսերը, փակել է ավտոմեքենայի պատուհանները և անչափահասին առաջարկել է ձեռնաշարժությամբ զբաղվել, ապա վերջինիս կողմից մերժվելուց հետո, մեղադրյալը տղայի ներկայությամբ հանելով տաբատն ու վարտիքը մերկացել է, ապա սկսել է ձեռնաշարժությամբ զբաղվել՝ այդ կերպ կատարելով սեքսուալ բնույթի այլ գործողություններ:
«Այդ ընթացքում Հրանտ Ե․-ն անչափահասին առաջարկել է ձեռնաշարժության գործում իրեն օգնել, սակայն վերջինս մերժելով հիշյալ առաջարկը՝ դուրս է եկել ավտոմեքենայից ու վազելով հեռացել է»,-նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Ամբաստանյալը չի կալանավորվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախնական դատալսումների ընթացքում Հրանտ Ե․-ն և նրա փաստաբանը միջնորդել են արագացված վարույթ կիրառել։ Հանրային մեղադրողը չի առարկել ներկայացված միջնորդության դեմ, այն դատարանի կողմից բավարարվել է։
Նշվում է, որ ունի դատվածություն Ռուսաստանի Դաշնությունում, որը մարվել է։
Դատարանն ապացուցված է համարել մեղադրյալի կողմից հանցագործության կատարումը ու փաստել է, որ մեղադրյալին քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու հիմքեր առկա չեն, հետևաբար՝ վերջինս իր կատարած արարքների համար ենթակա է պատժի։
Հրանտ Ե․-ին դատարանը մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ կարճաժամկետ ազատազրկում՝ 2 ամիս ժամկետով: Դատավճիռը հրապարակվել է փետրվարի 28-ին, սակայն մարտի 19-ին ամբաստանյալի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Կողմը պահանջում է կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան։
Վերաքննիչում դեռևս դատալսումներ չեն նշանակվել։ Պարբերաբար կազմում փոփոխություններ են կատարվում։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: