Հարություն Առաքելյանը հուլիսի 1-ից նշանակվել է «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշումը ստորագրել է հունիսի 27-ին։
Նշենք, որ նախկինում Առաքելյանը զբաղեցրել է կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը։ Բացի այդ, նա հանդիսացել է «Հայկական ժամանակ»-ի տնօրենը։
