Ի՞նչ հարցեր են քննարկել ՌԴ նախագահն ու Հունգարիայի վարչապետը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել էր Մոսկվա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։

Օրբանը խոսել է Կիևում իր հանդիպումների մասին, որտեղ հրադադարի առաջարկ է արել․ հանդիպումից հետո նշել է ՌԴ նախագահը։ Այս մասին տեղեկանում ենք «Տասս»-ից։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի հարցով կարգավորման քննարկման համար, սակայն Կիևը դա չի ցանկանում։

Արևմտյան «հովանավորները» Ուկրաինան օգտագործում են որպես «զոհ» Ռուսաստանի դեմ, նշել է ՌԴ նախագահը․

«Կիևը թույլ չի տալիս զինադադարի գաղափարը, քանի որ հակառակ դեպքում ռազմական դրության պատրվակը կվերանա, և պետք է ընտրություններ անցկացվեն»։

Պուտինն ասել է, որ Օրբանի հետ քննարկել է Եվրոպայում ապագա անվտանգության ճարտարապետության հնարավոր սկզբունքները:

Բանակցությունների ընթացքում Օրբանը ներկայացրել է հիմնականում արևմտյան տեսակետը, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ, նշել է ՌԴ նախագահը։

Պուտինն անվանել է ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերումը Դոնբասից և Նովոռոսիայից հակամարտության դադարեցման պայմաններից մեկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել