ՀՀ գլխավոր դատախազությունում Գևորգ Կոստանյանի գալուց հետո տեղի ունեցան կադրային ֆունդամենտալ փոփոխությունների է անդրադարձել «Հրապարակ» օրաթերթը` զրուցելով նախկին գլխավոր դատախազ, ներկայիս դատախազի 1-ին տեղակալ Արամ Թամազյանի հետ:
«Ազատվեցին այնպիսի դեմքեր, ովքեր ՀՀ-ում տեղի ունեցած գլխավոր հանցագործությունների «հուշարձանները» կարծես լինեին։ Առանցքային պաշտոններում ավագ սերնդից քչերը մնացին, որոնցից մեկն էլ Արամ Թամազյանն է»,- գրում է թերթը:
«Հրապարակ»-ի այն հարցին, թե նա շարունակում է աշխատել նաև այդ փոփոխություններից հետո, հնի ու նորի տարբերությունը տեսնո՞ւմ է, թե՞ շարունակում է աշխատել նախկին ոճով, Արամ Թամազյանն ասել է.
«Անկեղծ ասած, ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել, որովհետև միգուցե իմ իրավասություններից դուրս չէ, բայց նաև, որոշակի հանգամանքներից ելնելով, այդ նեղ հարցի պատասխանը չեմ ուզում տալ։ Այդ մասին գոնե վեց ամիս անց կարելի է խոսել։ Բայց նորից եմ ասում՝ համակարգում անհրաժեշտ են մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մարդիկ, միշտ ունեցել է, ու համալրումը, ընդհանուր առմամբ, բնական պրոցես է, բայց նայած ինչ ծավալի»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: