ԵՄ-ի նոր առաջարկը կքայքայի քաղաքացիների հիմնարար իրավունքները

Եվրոպական իրավական հարցերով զբաղվող առաջատար քարոզչական մարմնի կարծիքով՝ ԵՄ խորհրդի առաջարկությունը, որը ազդում է քրեական վարույթների դեպքերում փաստաբան ձեռք բերելու իրավունքի վրա, չի համապատասխանում մարդու իրավուքների ընդունված չափանիշներին, հայտնում է «Գլոբըլ Լիգըլ Փոսթը»:
«CCBE» կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք անհանգստացած են հունիսի 8-ին ԵՄ-ի կողմից կատարված առաջարկության առիթով, որը շեղում է հանձնաժողովի կողմից ընդունած բուն նախագծից:
Խախտված իրավուքները
Ըստ «CCBE»-ի հայտարարության՝ նա խստորեն կոչ է անում Եվրոխորհրդարանին և անդամ երկրներին դադարեցնել քաղաքացիների գաղտնիության պահպանման հիմնարար իրավունքները խախտելու փորձերը, ինչպես նաև ԵԽ-ին՝ պահպանելու իր վաղ առաջարկը:
Վարչապետը մտահոգված է, որ ԵԽ-ի առաջարկը կարդարացնի այն երկրներին, որոնք շեղվում են կասկածյալի/մեղադրյալի և իր փաստաբանի միջև կապի գաղտնիության պահպանումից: Կազմակերպությունը ենթադրում է, որ ծրագիրը կարող է խախտել Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որը սահմանում է արդար դատաքննության և անձեռնմխելության իրավունքը:

Գաղտնիություն
«Փաստաբանի հետ կապի անարգել գատնիությունը յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքն է: Մտահոգված ենք, որ այս սկզբունքը պահպանվի, մասնավորապես, ԵՄ-ի շրջանակներում պետք է պաշտպանվի քաղաքացիների իրավունքները»,- ասել է «CCBE»-ի նախագահ, ավստիացի իրավաբան Մարսելա Փրունբաուեր- Գլեյզերը: «CCBE»- ն նաև հիշեցրել է անդամ երկրներին, որ հրահանգները պետք է համապատասխանեն ՄԻԵԴ-ի կողմից սահմանված նախադեպային օրենքի հիմնարար իրավունքների չափանիշներին:
Տիկին Փրունբաուեր- Գլեյզերը ավելացրել է, որ «CCBE»-ն հույսով է, որ Եվրոխորհրդարանի անդամ երկրները տեղյակ են կիրառվող սպառնալիքներին, և որ նրանց կտրվեն լիազորություններ պահպանելու քաղաքացիների հիմնարար իրավունքները ԵԽ-ի հետ առաջիկա բանակցություններում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել