Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2014թ. պետբյուջեի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ Ազգային Ժողովում քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին:
ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարները երկօրյա ժամկետում պետք է ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ ամփոփաթերթիկում արտահայտված ՀՀ կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ, ՀՀ ֆինանսների նախարարը լրամշակված տարբերակը պետք է ներկայացնի ՀՀ կառավարություն, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը` սահմանված կարգով` ՀՀ Ազգային Ժողով:
Հարցի քննարկման ընթացքում նշվել է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 326 առաջարկություն, որից 31-ն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, 208-ին տրվել համապատասխան պարզաբանում և միայն 87-ը ընդունելի չի համարվել:
Իրավաբան.net