Տնտեսվարող սուբյեկտների տեսահսկման համակարգերը 24/7 ռեժիմով կլինեն իրավապահների հսկողության ներքո
Ազգային ժողովը հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի իրավապահները 24/7 ռեժիմով հասանելիություն կունենան մի շարք տնտեսվարողների տեսահսկման համակարգերին։ Առաջարկվում է նաև շտապօգնության մեքենաների և ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների ու միկրոավտոբուսների ուղևւորասրահները ևս տեսահսկման համակարգերով ապահովել: Նախատեսվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում առկա ցանցային համալրում, ինչը կնպաստի 24/7 ռեժիմով իրավիճակին տեղյակ լինելուն:
Մասնագետները օրինագծում անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրներ են տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարը պատրաստվել է AI-ի միջոցով։