Այսօր «Հրապարակ» օրաթերթում զետեղվել է ««Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել․ բաժնի պետն ազատվել է» վերտառությամբ հոդված։
«Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ հոդվածում ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանը հունիսի 18-ին ազատվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,-հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։