Բելառուսի նախագահին կոչ են անում ազատել բելառուսցի Մարդու իրավունքների պաշտպանին

Ալես Բիալիտսկին նկատողություններ է ստացել բանտում, ինչպես նաև ենթարկվել է խստագույն պատժամիջոցների: «Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ»-ի փոխանցմամբ` խորապես մտահոգված են Ալես Բիալիտսկիի վիճակով և բաց նամակով կոչ են անում Բելառուսի նախագահին` Ալեքսանդր Լուկաշենկային, անհապաղ և անվերապահորեն ազատել Բելառուսի Մարդու իրավունքների պաշտպանին:

Նախապատմություն:
Չնայած նրա ազատման վերաբերյալ միջազգային բողոքներին և պահանջներին` Ալես Բիալիտսկին` «Viasna» Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավարը, 2011 թ-ի նոյեմբերի 24-ին դատապարտվել է չորս ու կես տարվա ազատազրկման: Նրա դեմ հարուցված քրեական գործը և ազատազրկումն ուղղակիորեն կապված է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեության հետ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել