Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 10-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով, 34-րդ և 39-րդ կետերով
1. Երևանի քաղաքապետի պատվոգրերով պարգևատրել.
1) «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» ՀՈԱԿ-ին՝ Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2024 թվականի 15-րդ մրցույթ-փառատոնում 1-ին հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ,
2) «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին՝ Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2024 թվականի 15-րդ մրցույթփառատոնում 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ,
3) «Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին՝ Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2024 թվականի 15-րդ մրցույթփառատոնում 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ,
4) «Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին՝ Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2024 թվականի 15-րդ մրցույթփառատոնում 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ,
5) «Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին՝ Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2024 թվականի 15-րդ մրցույթփառատոնում 5-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ»: