«Ոստիկանն ասել է՝ նա Սրբազան էր, երբ ինձ պսակում էր, հիմա դառել ա տերտեր»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը այցել է 30-ից ավել անձանց, ովքեր հունիսի 12-ին ծեծի են ենթարկվել ոստիկանության հետ բախման ժամանակ։

«Բոլորը նույն վկայությունն են տալիս, որ ծեծելուն, ջարդելուն, խոշտանգելուն զուգահեռ, ոստիկանական ուժերն ամենավերջին ստորացնող հայհոյանքներն են տվել, հայհոյել են հայր, մայր, ընտանիք, ամեն ինչ, ներառյալ՝ ինձ։ Ուրիշ մի բան էլ ասեմ՝ դա հումորի ժանրից է անշուշտ, բայց այդպես է եղել, վկաները կան, երբ այդ հայհոյանքների շարքին նաև անդրադարձել են ինձ հայհոյելով, տղաներից մեկն ասել է՝ Սրբազանին ինչո՞ւ ես հայհոյում, ասել են՝ նա Սրբազան էր, երբ ինձ պսակում էր, հիմա դառել ա տերտեր։ Իմացաք»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև Քննչական կոմիտեի այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելուն։

«Որևէ կերպով, որևէ մեկին նյութական շահագրգռվածության թե՛ կազմակերպվա, թե՛ ոչ կազմակերպված, միւոց, պատճառ և թելադրանք գոյություն չունի։ Առաջին օրվանից ասել եմ՝ այս գեղեցկությունը հենց այն է, որ մարդիկ իրենց սեփական նախաձեռնություններով են կատարում ամեն ինչ, եթե այնտեղ եղել են խնդիրներ որևէ ձևով բենզինի հետ կապված, տեղափոխման, ես մանրակրկիտ տվյալները չեմ կարող ասել, գործին էլ ծանոթ չեմ, բայց եթե որևէ բան եղել է, դրանք ընկալելի են, շատ ընկալելի»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել