Հունիսի 24-ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը։
Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին տեղի ունեցած հեղեղումներից հետո Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը խափանվել էր, սակայն երկաթուղայինները կարողացան կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցվածքները: