«Պիտի գնանք սահմանազատման գործընթացում այ էս ֆիքսելու համար»․ Նիկոլ Փաշինյանը զրուցել է Շինուհայրի բնակիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը շարունակվում է Սյունիքի մարզում։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ չնախատեսված կանգառ է ունեցել Սյունիք մարզի Շինուհայր գյուղում, ուր բնակիչների հետ խոսել է իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի և անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին։

Բնակիչներից մեկն ասաց, որ ժողովրդի մեջ պանիկա կա, թե Զանգեզուրը տալիս են, դա է անհանգստացնում նրանց, վարչապետն ասաց՝ ինչպե՞ս կարող է նման բան լինել։

«Իրական Հայաստանի ռազմավարությունը որն ա՞, մեր երկրի ինքնիշխան տարածքը։ Դա նրա մասին է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա պետք է կենտրոնանանք, և այդ տարածքում պետք է մեր խնդիրները լուծվեն։ Մնացած խոսակցություններին ընդհանրապես ուշադրություն մի դարձրեք, ո՞նց կարա տենց հարց քննարկվի։

Մենք հիմա Ադրբեջանի հետ նոր սահման չենք ձևավորում, մենք Խորհրդային միության փլուզման պահին ունեցած սահմանը վերականգնում ենք․ էս սկզբունքը շատ կարևոր է։ Մենք պետք է հստակ ասենք, որ մեր պատկերացումը հարատև ՀՀ-ի մասին սա է, որովհետև սա մեծ պարգև է, մենք չենք հասկանում ենք՝ ինչ ունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել