«Անվտանգության, խաղաղության հարցը լուծվի, այդտեղ կասկած էլ չկա, որ ահավոր մեծ հոսքեր են գալու»․ Փաշինյանի այցը Սյունիքում շարունակվում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է այցը Սյունիքի մարզում, նա այս մասին գրառում է կատարել՝ հայտնելով․

«Շարունակում եմ այցը Սյունիքի մարզում: Հետևեցի Տաթև – Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը:

Սյունիքում, և առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքների մասին։

Նա նաև այցի ընթացքում քննարկման ժամանակ ընդգծեց հետևյալը․ «Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց է ստեղծվում, որը շատ էական է, ինչքան շատ ճանապարհ, այդքան հնարավոր հոսք, հնարավոր ներդրում, տնտեսական ակտիվություն, և պիտի հույս ունենանք նաև, որ այս ճանապարհները, որ կառուցում ենք, իհարկե, բեռնախոսքերը հիմնականում Հյուսի-հարավը կսպասարկի, իսկ այս մնացած ճանապարհները այնքան տուրիստական հոսքեր կունենանք, որ կծանրաբեռնվի, որովհետև ակնհայտ է, որ այդ պոտենցիալը կա, այսինքն՝ Սյունիքը հիմա ինչքան տուրիստ է ընդունում, դրա տասնապատիկ, քսանապատիկ, հարյուրապատիկը կարա ընդունի։ Անվտանգության, խաղաղության հարցը լուծվի, այդտեղ կասկած էլ չկա, որ ահավոր մեծ հոսքեր են գալու, և լավ է, որ մենք հիմիկվանից էդ սցենարի պատրասվում ենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել