«Ասաց, որ սև մեքենա էր»․ Բագրատ Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի «անհետացման» մասին

«Ես Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով՝ բավականին երկար։ Շատ մանրամասնություններ ես չեմ կարող ասել այդ մասին, բայց ինչ-որ ինքը պատմել է՝ բերման ենթարկելու կամ առևանգման բնութագիր ունի»,- այսօր՝ հունիսի՝ 17-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Սուրեն Պետրոսյանի ենթադրյալ առևանգման մասին հարցին։

«Որքան հիշում եմ այս պահին՝ ասաց, որ սև մեքենա էր։ Ներկայացել են ԱԱԾ-ից, ցերեկը հեռաձայնած են եղել իրեն, որ հրավիրեն ինչ-որ հանդիպման։ Հրավիրել են, հետո երեկոյան եկել են հանրահավաքի՝ խոսելու, իր ձեռքերից բռնել են, մեքենան են դրել ու գնացել են Հրազդանի կողմ։ Չգիտեմ՝ մանրամասնությունները, ինչ պատմել է՝ դա է»։

Անդրադառնալով հարցին, թե Պետրոսյանը կդիմի՞ իրավապահ մարմիններին, Բագրատ Սրբազանը նշեց, որ այս պահին Սուրենը երկրում չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել