Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Ապիտոնյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը՝ որոշում եմ.
Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:
Իրավաբան.net