Կոտրվել են դպրոցի պատուհանները․ տնօրենը ոստիկանություն է ահազանգել

Հունիսի 15-ին ժամը 21։30-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանից, վերջինս հայտնել է, որ դպրոցի երկրորդ և երրորդ հարկերի պատուհանների ապակիներն ամբողջությամբ կոտրվել են։

Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել, որ 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների կողմից է տեղի ունեցել կատարվածը։

Iravaban.net-ի հետ զրույցում Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրենը նշեց, որ աշակերտների հետ կապված որևէ խնդիր չի առաջացել, այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ նա չհայտնեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել