Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 23կմ ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունը՝ իրանական “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” ՀՁ-ն‚ կատարում է պայթեցման‚ հողային աշխատանքներ։ Շինարարությունն ընթանում է 6 տեղամասերում։ Մոտ մեկ ամսից նախատեսվում է սկսել թունելի հորատման աշխատանքները։
Այժմ պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը։
32կմ ճանապարհահատվածում‚ մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերով‚ նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering ընկերությունը։
Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով:
Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։