Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԲԴԽ աշխատակազմի կողմից պատրաստված տեսանյութի հիման վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ԲԴԽ-ի պաշտոնական էջում տեսանյութ էր հրապարակվել, որով ԲԴԽ-ի աշխատակազմը դատավորներին է մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի հետաձգման համար։ Դեպարտամենտը հորդորել էր վարույթ հարուցող մարմիններին, որոնց թվում է գործադիր իշխանությունը, տեսանյութը դիտարկել կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու համար։ Կարգապահական վարույթի հարուցման առիթ դիտարկվել է Դատական դեպարտամենտի հրապարակած տեսանյութի՝ Iravaban.net կայքում վերահրապարակումը։ 

Այսօր՝ հունիսի 17-ին, նշված կարգապահական գործով նիստ էր նշանակված, սակայն այն հետաձգվեց։

Դատավորը հարցադրումներ է արել մարմնին, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել