Քրիստինե Մկոյանը նշանակվեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Քրիստինե Մկոյանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես նշվում է.

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 15-ի եզրակացությունը` որոշում եմ.

Քրիստինե Մկոյանին  նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները»:

Լուսանկարը՝ court.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել