Բեզոարյան այծ որսալու փաստով հարուցվել է քրեական գործ

Նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաներում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոցձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանողճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մ հեռավորությամբ գտնվող «Կապի գլուխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենայինվնասվածքով: Որսի մոտ ոչ ոք չի եղել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սիրեկան Բ.-ն, 1946 թ. ծնված Վահան Ս.-ն, 1976 թ.ծնված Վասիլ Ա.-ն, 1964 թ. ծնված Արայիկ Մ.-ն, 1948 թ. ծնված Վաչագան Ղ.-ն քարակաքավի որս կատարելու և այնտեղ հաց ուտելու նպատակով գնացել են Արենի և Խաչիկգյուղերի միջև գտնվող հանդամասեր, որտեղ Վաչագան Ղ.-ն իրեն պատկանող «ՍԿՍ» տիպի, 7.62 մմ տրամաչափի, ակոսափող որսորդական հրացանով ապօրինի որսացել էնշված բեզոարյան այծը:

Նոյեմբերի 26-ին ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանության լրատվության բաժինը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել