Ո՞վ է պարտավոր ապահովել ձերբակալված կամ կալանավորված անձանց մասնակցությունը դատարանում

Ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, քննիչի, հետաքննություն կատարող անձի, դատախազի, դատարանի (դատավորի) ցուցումով, ապահովում է`

1) ձերբակալված կամ կալանավորված անձանց ընդունելը և այլ վայրեր փոխադրելու համար պահակախմբին հանձնելը.
2) քննչական գործողությունները, ինչպես նաև ամբուլատոր դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու համար ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի տարածքում համապատասխան տարածքներ կամ շինություններ տրամադրելը:

Ձերբակալված կամ կալանավորված անձանց քննչական գործողություններից կամ դատական նիստերից ազատելն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել