Ո՞վ է քննարկում այլընտրանքային ծառայության անցնելու մասին քաղաքացու դիմումը

Այլընտրանքային ծառայության անցնելու մասին քաղաքացու դիմումը քննարկում է հանրապետական հանձնաժողովը՝ առանձին նիստում:

Նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին նախապես տեղեկացվում է դիմումատուն, որն իրավունք ունի մասնակցելու հանրապետական հանձնաժողովի նիստին: Հանրապետական հանձնաժողովի պահանջի դեպքում դիմումատուի մասնակցությունը հանձնաժողովի նիստին պարտադիր է:

Հանրապետական հանձնաժողովի նիստին կարող են հրավիրվել կրոնագետներ, հոգեբաններ և այլ մասնագետներ, այլընտրանքային ծառայության վայրերի, հիմնարկների, կրոնական և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել