Կալանավորված անձը փոխադրվում է պահակախմբի ուղեկցությամբ, հատուկ փոխադրամիջոցներով: Փոխադրման ընթացքում կալանավորված անձը պետք է հնարավորինս պաշտպանված լինի հասարակական հետաքրքրասիրությունից:
Քննության շահերից ելնելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կալանավորված անձը փոխադրվում է կալանավորված կամ ձերբակալված այլ անձանցից անջատ: