Ի՞նչ արժե ինքնակամ կառույցի օրինականացումը

Հողամասի սեփականատերն ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով, ըuտ գույքի գտնվելու վայրի, պետք է դիմի համապատասխան համայնքի ղեկավարին:

Հողամասի սեփականատերը դիմումի հետ միասին պետք է ներկայացնի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրված սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը՝ ինքնակամ կառույցների համապատասխան նշումներով, իսկ համապատասխան նշումները չլինելու կամ հողամասի ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության դեպքում` ներկայացնում է նաև համապատասխանաբար ինքնակամ կառույցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագիծը (հատակագծերը) և բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունները:

Համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո ինքնակամ կառուցված բնակելի նշանակության կառույցների համար 30-օրյա ժամկետում ընդունում է դրանց օրինականացման կամ մերժման մասին որոշում:

Ինքնակամ կառույցների օրինականացման մասին որոշման մեջ պարտադիր պետք է նշվեն`
ա) ֆիզիկական անձանց դեպքում` հողամասի uեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը,
բ) հողամասի գտնվելու վայրը (հասցեն),
գ) դրույթներ այն մասին, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
դ) այն մասին, որ դրանք կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք,
ե) այն մասին, որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

Եթե հողամասին դեռևս տրամադրված չէ հասցե, ապա օրինականացման մասին որոշմամբ դրան` սահմանված կարգով տրամադրվում է նաև հասցե:

Ինքնակամ կառույցն օրինական ճանաչվելու դեպքում հողամասի սեփականատերը համապատաuխան բյուջե պետք է մուծի հետևյալ դրույքաչափերով վճարներ, բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ, այգեգործական կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող հողամասերի) մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (այդ թվում` նաև տնտեսական և օժանդակ) շենքերը, շինություններն օրինական ճանաչվելու դեպքում
ա) ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով.
բ) բնակելի տներին և այգետնակներին կից ինքնակամ կառուցված տնտեuական և oժանդակ կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` քաղաքային համայնքներում` բազային տուրքի 10-ապատիկի, գյուղական համայնքներում` 6-ապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել