Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվում է ամբաստանյալներ Արմինե Գևորգյանին և Զաքար Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արմինե Գևորգյանը, աշխատելով «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ում որպես մենեջեր, չարաշահել է իր լիազորությունները, դրանք օգտագործել է իր օգտին առավելություններ ձեռք բերելու համար և ի հակառակ «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ի շահերի, որը ծանր հետևանքներ է առաջացրել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի համար` պատճառելով 92254 ԱՄՆ դոլարի և 10.000 ՀՀ դրամի համարժեք գույքային վնաս:
Զաքար Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ում որպես հիմնադիր-տնօրեն, օգտագործելով ակնհայտ կեղծ փաստաթուղթ, չարաշահել է իր լիազորությունները, դրանք օգտագործել է իր օգտին առավելություններ ձեռք բերելու համար և ի հակառակ «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ի շահերի, որը ծանր հետևանքներ է առաջացրել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի համար` պատճառելով 92254 ԱՄՆ դոլարի և 10.000 ՀՀ դրամի համարժեք գույքային վնաս:
Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ: Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net