Հաշմանդամի մասնագիտական վերականգնումը հաշմանդամների կորցրած կամ նվազած մասնագիտական ունաակությունների վերականգնումն է, մասնագիտության ընտրությունն ու նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով հաշմանդամների համար համապատասխան պայմանների ստեղծումը:
Մասնագիտական վերականգնումը ներառում է մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական կրթությունը, մասնագիտական հարմարվողականությունը և աշխատանքի տեղավորման գործընթացը:
Մասնագիտական վերականգնումը իրականացվում է հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան:
Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:
Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնողական անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ։ Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառման տեսակից, ձևից և ծավալից, ինչպես նաև ամբողջ ծրագրի իրականացումից: