Միացյալ Թագավորության լավագույն 100 իրավաբանական գրասենյակներն ակնհայտ աճ են ունեցել 2011 թվականի ֆինանսական տարվա վերջին եռամսյակում` 6.3 տոկոս եկամուտների աճով, հայտնում է «Global Legal Post» (Գլոբալ Լիգըլ Փոսթը):
«Deloitte» բիզնես խորհրդատվական գրասենյակը տեղեկացնում է, որ վերջին եռամսյակը` ավարտված ապրիլի 30-ին, բարձր ցուցանիշներ է ունեցել:
Արդյունքները բավականին լավն են և համապատասխանում են Միացյալ Թագավորության իրավաբանական սեկտորի տրամադրած ցուցանիշներին: «Դրական աճ է նկատվում վճարների տեսանկյունից տարվա կտրվածքով` նկատի առնելով ֆինանսական ճգնաժամը»,- ասել է «Deloitte»-ի գործընկեր Ջերեմի Բլեքը: Նա նշել է` չնայած ձեռքբերումներին, իրավաբանական գրասենյակները շարունակել են լուրջ խնդիրներ ունենալ ինտենսիվ մրցակցության պատճառով:
«Deloitte»-ի հետազոտությունները պարզել են նաև, որ նմանատիպ արդյունքներ են ակնկալվում նաև մոտ ապագայում: