Հատուկ կացարանում ապաստան հայցողի բնակվելու ժամկետները

Հատուկ կացարանում բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված են որոշակի ժամկետներ: Ապաստան հայցողը և նրա ընտանիքի անդամները կարող են բնակվել հատուկ կացարանում մինչև նրա ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը:

Եթե ապաստան հայցողի դիմումը մերժվել է և ապաստան հայցողը մերժման որոշումը բողոքարկել է դատարան, ապա իրավունք ունի շարունակել բնակվել հատուկ կացարանում` մինչև դատարանի կողմից ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը:

Եթե ապաստան հայցողի դիմումը մերժվել է և ապաստան հայցողը չի բողոքարկել ապա ապաստան հայցողը իրավունք ունի շարունակել բնակվել հատուկ կացարանում մերժման որոշումը ստանալուց հետո մինչև 30 օր ժամկետով:

Նշված ժամկետը լրանալուց հետո ապաստան հայցողը պետք է ազատի hատուկ կացարանում իրեն հատկացված սենյակը և մեկնի Հայաստանի Հանրապետությունից:

Եթե ապաստան հայցողի դիմումը բավարարվել է և նա ճանաչվել է փախստական և ստացել է ապաստան, ապա այդ մասին Միգրացիոն պետական ծառայոեւթյան որոշումը ստանալուց հետո 2 օրվա ընթացքում պետք է ազատի hատուկ կացարանում իրեն հատկացված սենյակը, ապա դիմել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` հանրակացարանային սենյակ ստանալու խնդրանքով: Հանրակացարանային սենյակ ստանալու մասին դիմումը քննության է առնվում ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործող հանձնաժողովի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել