Ավտոմեքենաների գողը հայտնաբերվեց

Մալաթիա և Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտակ Զախարյանի նախագահությամբ շարունակվում է Արտակ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի քննությունը: Վերջինս գողություններ կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով Ռոբերտ Հակոբյանի հետ՝ 2010-2011 թվականների ընթացքում կատարել են գողություններ տարբեր ավտոմեքենաներից:

Նշենք, որ 32-ամյա ամբաստանյալը նախկինում եղել է դատապարտված:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի և 177-րդ հոդվածի 2-րդ մասի1և 2-րդ կետերի համաձայն և նույն հոդվածի 1-ին մասով:

177-րդ հոդվածը սահմանում է, որ գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Ինչպես նաև, գողությունը, որը կատարվել է՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

34-րդ հոդվածի համաձայն՝ hանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ: Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել