Հայրության որոշման վկայականը ՔԿԱԳ մարմնի կողմից կազմվում և տրվում է ծնողներին (ծնողներից մեկին) վերջիններիս դիմումի հիման վրա:
Նշենք, որ հայրության որոշման վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա) երեխայի հայր ճանաչված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, ազգությունը՝ հայրության որոշման ակտի գրառմանը համապատասխան.
բ) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը հայրության որոշումից առաջ և հետո, ծննդյան վայրը և ժամանակը.
գ) երեխայի մոր անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, ազգությունը՝ հայրության որոշման ակտի գրառմանը համապատասխան.
դ) հայրության որոշման ակտի գրառման ժամանակը և համարը.
ե) հայրության որոշման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).
զ) հայրության որոշման վկայական տալու ժամանակը: