Վարկային կազմակերպությունը փոխառուին կամ վարկառուին կարող է սպառողական վարկ տրամադրել, եթե փոխառուն կամ վարկառուն համապատասխանում է ստորեև նշված վարկունակության չափանիշներին:
Վարկունակության չափանիշներ են`
ա) սպառողական վարկի մարման համար փոխառուի կամ վարկառուի բավարար եկամտի աղբյուրը,
բ) փոխառուի կամ վարկառուի բավարար հեռանկարային իրացվելիությունը, այդ թվում` սպառողական վարկի սպասարկման ընթացքում բավարար դրամական միջոցների առկայությունը,
գ) պարտավորության կատարման ապահովման միջոցների առկայությունը,
դ) փոխառուի կամ վարկառուի իրավունակությունը կամ գործունակությունը:
Վարկային կազմակերպությունն իր հայեցողությամբ կարող է սահմանել լրացուցիչ վարկունակության չափանիշներ. վարկառուի օրինավոր վարկային պատմությունը, բարոյական հատկանիշները, բարի համբավը և այլն: