Եթե պաշտպանվող անձին ուղղված վտանգի վերացման համար պահանջվում է, որ նա թողնի նախկին աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը, ապա քրեական վարույթ իրականացնող մարմինն այդ անձի միջնորդությամբ կամ համաձայնությամբ օգնում է տեղավորվել նոր աշխատանքի կամ ուսման վայր:
Պաշտպանվող անձի հարկադիր պարապուրդի ժամկետը հաշվակցվում է որպես աշխատանքային ստաժ, և այդ ժամկետի համար վճարվում է փոխհատուցում, որը չի կարող նախկին աշխատանքի կամ ծառայության համար տրված աշխատավարձից ցածր լինել:
Նոր աշխատանքի կամ ծառայության վայրում ցածր աշխատավարձի դեպքում աշխատավարձերի տարբերությունը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պաշտպանվող անձին ուսման այլ վայր տեղավորելիս պետք է հաշվի առնվեն նրա նախկին ուսման վայրում առկա պայմանները: