Ուղղիչ հիմնարկից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձևով աջակցելը, եթե դա նախապես խոստացված չի եղել, և փախուստն արդեն տեղի է ունեցել` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: