Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Հրանտ Ա.-ն, որը փետրվարի 22-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հրանտ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին: այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվության բաժնից: